«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Այաթոլլաների իշխանությունը կպահպանվի

Այաթոլլաների իշխանությունը կպահպանվի
17.01.2026 | 14:04

Չորս տարի առաջ, ՖԲ-ում, մեկ նախադասությամբ գրառում եմ արել.

«Կպատկերացնե՞ք, որ Հայաստանի սահմանների մոտ առաջանա մի նոր պետություն՝ Թավրիզ մայրաքաաքով»։

Տարիններ առաջ գրածս, հիմա իրականություն դառնալուց 5 րոպե պակաս է:

Այն սցենարը, ինչ կատարվում է Իրանում, ես վաղուց եմ պատկերացրել:

Բայց իրականություն չի դառնա երբևէ, որովհետև Թրամփին, էլ չխոսած ՌԴ-ի մասին, պետք

չէ ունենալ 40-45 միլիոնանոց Մեծ Ադրբեջան, պլյուս 80 միլիոնանոց Թուրքիան:

ՈՒրեմն, Այաթոլլաների իշխանությունը կպահպանվի, որն էլ, իհարկե, լրջագույն ռեֆորմներ կկատարի երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին կյանքում:

Թրամփը ռեալիստ է։

Նրանք, ովքեր խաղադրույք են կատարել Իրանի

կործանում-մասնատման վրա, կարող են իրենց պարտված համարել:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 324

Մեկնաբանություններ